Պեկին + 25 գործընթաց
«Հավասարության սերունդ. իրագործենք կանանց իրավունքները հավասար ապագայի ակնկալիքով»
Տեղեկագրի այս համարը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան»
ծրագրի շրջանակում:
Տեղեկագրի այս համարը նվիրված է այս տարի ողջ աշխարհում նշվող Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի ընդունման 25-ամյակին: 1995-ին Պեկինում կայացած ՄԱԿ-ի Կանանց հարցերով 4-րդ համաշխարհային խորհրդաժողովում ընդունված այս փաստաթղթի շրջանակում ՄԱԿ-ի անդամ պետությունները, այդ թվում Հայաստանը, ծավալուն պարտավորություններ էին ստանձնել կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման և գենդերային հավասարության հասնելու ուղղությամբ: Այս տարի այդ պարտավորությունների կատարման շուրջ սկիզբ առած Պեկին+25 գործընթացի շրջանակում Հայաստանն առավել քան ակտիվ դերակատարում ունի, քանի որ 2020-2021թթ․ նախագահող երկիր է հանդիսանում է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում, որը վերահսկող մարմին է հանդիսանում Պեկինի Գործողությունների ծրագրի իրականացման հարցերում:

«Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի նպատակն է ուժեղացնել Հայաստանի օրենսդիր մարմինը, որպեսզի այն իրականացնի օրենքների մշակման, վերահսկողության և ներկայացուցչականության ապահովման իր առանցքային գործառույթները: Ինչպես նաև, աջակցել խորհրդարանին, որպեսզի պետական կառավարման համակարգում կիրառվեն նոր գործիքներ ու մեխանիզմներ, որոնք կնպաստեն աշխատանքի որակի բարելավմանը, թափանցիկության և ներառականության ապահովմանը, գենդերային զգայուն քաղաքականությունների մշակմանը:
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ:

Տեղեկագրի այս համարը պատրաստվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում, ծրագրի գործընկեր՝ ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից: Տեղեկագրում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները:
Խմբագիր՝ Թ. Հովնաթանյան
Ձևավորումը՝ Ս. Մարտիրոսյան
Լուսանկարները՝ ՄԱԿ-ի ստորաբաժանումների պաշտոնական կայքերի ազատ ռեսուրսներից
Made on
Tilda